Unistream համակարգ

Դրամական փոխանցումներ Unistream համակարգի միջոցով:

Unistream-ը ֆիզիկական անձանց միջև ոչ առևտրային դրամական փոխանցումների միջազգային համակարգ է, որը հնարավորություն է ընձեռում առանց հաշվի բացման ուղարկել և ստանալ փոխանցումներ: Համակարգը լայն տարածում է գտել հատկապես ԱՊՀ-ում և Եվրոպական երկրներում:

Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է.

  •  ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ
  •  նշել ստացողի անուն ազգանունը, երկիրը, քաղաքը, 


Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է.

  •  Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, փոխանցման կոդը, փոխանցման գումարն ու արժույթը (այս համակարգի կոդերը բաղկացած են 3-20 նիշից և կարող են նաև տառեր պարունակել): 


Unistream փոխանցման համակարգի պայմաններն են

  •  Վճարումներն ու փոխանցումներն իրականացվում են ռուսական ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով:
  •  Բանկը փոխանցվող գումարի ընդունումը կատարում է փոխանցման արժույթով, ինչպես նաև ցանկության դեպքում այլ արժույթով` փոխարկումով:
  •  Փոխանցման կատարման արագություն` գումարը ստացողին հասանելի է ընդամենը 5-10 րոպեի ընթացքում:
  •  Հասցեատերը ստանում է մաքուր գումարը և ստանալուց միջնորդավճար չի վճարում:
  •  Միջնորդավճարի չափը կախված է փոխանցման ուղղությունից` դեպի Ռուսաստան - 0.5% -1%, դեպի այլ երկրներ սկսած 1.5%-ից:
  • Հասցեական ուղարկումների դեպքում` դեպի Ռուսաստանյան Unistream բանկի ցանկացած մասնաճյուղ 3000 ԱՄՆ դոլար/Եվրո և 100000 ՌԴ ռուբլուց սկսած 0.5 %:Փոխանցված գումարը ստացողի համար հասանելի է 180 օրացույցային օրվա ընթացքում, նշված ժամանակահատվածը լրանալուց հետո փոխանցումը ենթակա է վճարման միայն ուղարկողին: Փոխանցումը նշված կարգավիճակում պահպանվում է 3 տարի, որից հետո այն համարվում է համակարգի սեփականությունը:
  • Փոխանցման տվյալների փոփոխությունը, ինչպես նաև չեղյալացումը իրականացվում է անվճար համաձայն ուղարկողի գրավոր դիմումի:
  •  Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին և ստացողը հրաժարվում է փոխանցված գումարը վերադարձնել:
  •  Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղյալացումը իրականացվում են փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում: 
  •  Համակարգի սպասարկման կետերի, սակագների և այլ մանրամասն տեղեկությունների համար կարող եք օգտվել www.unistream.ru ինտերնետային հասցեից:

Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող փաստաթուղթ, որտեղ նշված կլինի փոխանցման գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարի չափը և այլ մանրամասներ: