Xpress money համակարգ

Դրամական փոխանցումներ XPRESS MONEY համակարգի միջոցով:


  • XPRESS MONEY ֆիզիկական անձանց միջև ոչ առևտրային դրամական փոխանցումների միջազգային համակարգ է, որը հնարավորություն է ընձեռում առանց հաշվի բացման ուղարկել և ստանալ փոխանցումներ: Համակարգը լայն տարածում է գտել հատկապես Արաբական Միացյալ Էմիրություններում:

Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է.

  • Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ
  • Նշել ստացողի անուն ազգանունը, երկիրը, քաղաքը, 

Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է.

  • Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և փոխանցման կոդը (այս համակարգի կոդերը բաղկացած են 16 նիշից): 


XPRESS MONEY փոխանցման համակարգի պայմաններն են.

  •  Դրամական միջոցների ուղարկումներն ու ստացումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով:
  •  Բանկը փոխանցվող գումարի ընդունումը կատարում է փոխանցման արժույթով, ինչպես նաև ցանկության դեպքում այլ արժույթով` փոխարկումով:
  •  Փոխանցման կատարման արագություն` գումարը ստացողին հասանելի է ընդամենը 5-10 րոպեի ընթացքում:
  •  Հասցեատերը ստանում է մաքուր գումարը և ստանալուց միջնորդավճար չի վճարում:
  •  Միջնորդավճարի չափը կախված է փոխանցման գումարի չափից
  •  Մեկ փոխանցման համար թույլատրելի առավելագույն գումարը կազմում է 5000 ԱՄՆ դոլար
  •  Փոխանցման տվյալների փոփոխությունը, ինչպես նաև չեղյալացումը իրականացվում է անվճար համաձայն ուղարկողի գրավոր դիմումի:
  •  Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին և ստացողը հրաժարվում է փոխանցված գումարը վերադարձնել:
  •  Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղյալացումը իրականացվում են փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում: 
  •  Համակարգի սպասարկման կետերի, սակագների և այլ մանրամասն տեղեկությունների համար կարող եք օգտվել www.xpressmoney.com ինտերնետային հասցեից:
  •  Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող փաստաթուղթ, որտեղ նշված կլինի փոխանցման գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարի չափը և այլ մանրամասներ: