Բաժնետերեր և ներդրողներ

Շահութաբաժիններ

 Համաձայն Բանկի կանոնադրության 13.3 կետի` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն իր բաժնետերերին շահութաբաժիններ չի վճարելու ընկերության վերակազմավորման պահին հաջորդող յոթ տարիների ընթացքում (ընկերությունը վերակազմավորվել է 2006 թվականին):

 

Բանկի ղեկավարների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկեր և փոխառություններ (նախորդ 12 ամսվա ընթացքում)
Բանկի մասնակիցների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկեր և փոխառություններ (նախորդ 12 ամսվա ընթացքում)
Բանկի խորհրդի անդամների, Գլխավոր գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի` նախորդ տասներկու ամսվա ընթացքում Բանկից ստացված ամբողջ վարձատրության չափը
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ Շահութաբաժնային քաղաքականություն
Բանկի բաժնետերեր

 

 

 

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի յուրաքանչյուր մասնակից համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի իրավունք ունի ստանալու բանկի վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասերով սահմանված տեղեկությունները:


«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 2%-ին և ավելիին տիրապետող յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված տեղեկությունները: 

Վերոնշված տեղեկությունները բանկը տրամադրում է անվճար մասնակցի գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` Բանկի գլխամասային գրասենյակում, ցանկացած մասնաճյուղում, էլեկտրոնային հասցեներով` acba@acba.am, marketing@acba.am կամ փոստով` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ, ք.Երևան, 0009, Բայրոնի 1 հասցեով:

Բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի մասին հայտարարություն:

Հայաստանի Հանրապետության օրենքը 
«Բանկերի և բանկային գործունեության մասին»